-
24.04.2020|
15:42
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։ Այս տարի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
-
24.04.2020|
15:41
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում գրանցված է ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված) և Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գեւորգյանը (1914 թվականի ծնված):
-
24.04.2020|
15:40
Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լիգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։
-
24.04.2020|
15:39
Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով՝ նշել է Գերմանիայի Բունդեստագի փոխնախագահ Պետրա Պաուն՝ «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել Հայոց ցեղասպանության պատմությունից՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման նպատակով:
-
24.04.2020|
15:38
Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին.
-
24.04.2020|
15:37
Կորոնավիրուսի համավարակն ավտորիտար պետությունների համար չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ մարդու իրավունքները ոտնահարելու կամ տեղեկատվության ազատ հոսքը ճնշելու՝ նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, գրում է The Guardian-ը։
-
24.04.2020|
15:36
«Իդեալիստի դաստիարակությունը» գրքում իռլանդացի-ամերիկացի գիտնական, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, 2013-2017-ին ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ դեսպան Սամանթա Փաուերը մեծ տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանությանը:
-
24.04.2020|
15:35
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԵՄ ղեկավարների տեսահամաժողովի ձևաչափով հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել տնտեսական վերականգնման հիմնադրամի անհապաղ ստեղծման և ավիահաղորդակցության շուտափույթ վերականգնման հարցերին։
-
24.04.2020|
15:34
Չնայած պատմության ճնշող ապացույցներին՝ Թուրքիայի իշխանությունները մինչ օրս ժխտում են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի՝ ռազմական և տնտեսական կարևորության ֆոնին ԱՄՆ-ում շարունակում է կիսատ մնալ Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման հարցը՝ Fresno Bee-ում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, գրում է Թեդ Ուեբերը:
-
24.04.2020|
15:33
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: